Իտալիայի Ա սերիայի 13-րդ տուրում «Ջենոայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Մխիթարյանը պարզապես հիանալի խաղ ցուցադրեց: Ընդհանուր առմամբ դժվար հանդիպում էր, բայց մենք իրացրինք մեր առավելությունը: Խաղի թելը մեր ձեռքում էր, և մենք թույլ չէինք տալիս, որ «Ջենոան» հակագրոհի: Պետք է առանձնացնեմ նաև Աֆենա-Գյանի խաղը: Նա սկսել է ավելի դինամիկ և որակյալ ֆուտբոլ ցուցադրել»,- ասել է Մոուրինյոն։

1099