«Ես ասացի, որ իմ հեռախոսին այդպիսի հաղորդագրություն եկել է երկու օր առաջ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե իբր նրան գաղտնալսել են:

«Ես կարծում եմ, բոլորիդ ծանոթներին էլ, որ հարցնեք, կասեն, որ էլի եկել է, և դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի: Դա միջազգային հայտնի  ընկերություն է և միայն մեզ մոտ չի, որ խնդիր է առաջացել: Շատ երկրների, շատ երկրների ղեկավարների համար այդպիսի խնդիր է առաջացել: Appel-ի նման ընկերությունը, որն ուշադիր է իր սպառողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է գրում, մենք էլ արել ենք իրենց ցուցումները, որ կան: Փասվորդները փոխել ենք, նորից նոր սիստեմի ենք անցել: Մնացած մեկնաբանությունները ու ենթադրությունները, որ արվել են, խնդրում եմ իրեն դիմեք»,- ասաց նախարարը:

395