Արցախում կորոնավիրուսի 52 նոր դեպք է հաստատվել

Արցախում նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր:
Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22.377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
26 Նոյեմբեր, 2021 16:49
505
Առողջապահության նախարարը՝ Արցախում պայթյունից տուժածների վիճակի մասին
12 Հունվար, 2024 15:53
Արտակարգ դեպք՝ Արցախում
28 Հոկտեմբեր, 2023 16:03
Ադրբեջանցիները ասեցին, եթե կուզես կնոջդ տանենք Շուշիում ծննդաբերի .Արցախում ծնված վերջին արցախցին․ տեսանյութ
30 Սեպտեմբեր, 2023 15:12
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս
21 Փետրվար, 2025 11:59
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48