Մենք այս պահին ունենք ծանր վիճակով մեկ պացիենտ, որը գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնում, մյուսները դուրս են գրվել և շարունակում են անհրաժեշտ բուժօգնություն ստանալ արդեն ամբուլատոր պայմաններում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև նշեց, որ այլ երկրներում բուժում ստացող մեր քաղաքացիները վերադառնում են և ունենք բավականին լավ արդյունքներ: «Ավելորդ չեմ համարի նշել մեկ անգամ ևս, որ առողջապահական համակարգը, թե՛ շրջափակման ժամանակ, թե´ տեղահանումների օրերին, ամբողջությամբ մոբիլիզացվել էր և սկսած Կոռնիձորի առաջնային կետից մինչև Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ գործել է մեկ կուռ համակարգ և մենք կարողացել ենք էտապային բժշկական օգնություն տրամադրելով հնարավորինս մեր հայրենակիցների առողջական բեռը թեթևացնել: Ցավոք սրտի, մենք ունեցանք աղետալի պայթուն, որի հետևանքները շատ դաժան էին և մենք կրկին մոբիլիզացնելով թե Երևանի մասնագիտացված կենտրոնների ներուժը և թե մեր միջազգային գործընկերների օգնությունն ու համագործակցությունը, հնարավորինս ապահովեցինք անհրաժեշտ բուժօգնությունը տվյալ պահին և հետագայում վերականգնողական և պլաստիկ վերականգնողական բժշկական օգնության տրամադրումը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

605