Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը՝ B. 1.1.529-ը, համարվել է «մտահոգություն առաջացնող տարբերակ»:

Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ վիրուսների էվոլյուցիայի հարցերով տեխնիկական խորհրդատվական խմբի արտակարգ նիստի արդյունքները ներկայացնող հայտարարության մեջ։

 

«Խորհրդատվական խումբը ԱՀԿ-ին հաղորդել է, որ այս տարբերակը պետք է ընդունել որպես մտահոգություն առաջացնող, և ԱՀԿ-ն նշել է B. 1.1.529-ը որպես նման տարբերակ՝ այն անվանելով Omicron»,- նշված է հայտարարության մեջ:

 

Տեխնիկական խորհրդատվական խմբի գնահատմամբ՝ Omicron-ն ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը անհանգստություն են առաջացնում:

 

Նախնական տվյալները վկայում են այս շտամով կրկնակի վարակվելու բարձր ռիսկի մասին։

ԱՀԿ-ի տեղեկություններով՝ «Օմիկրոնի» դեպքում վիրուսի փոխանցման արագությունն ավելի բարձր է, նաև գրանցվել է վիրուսայնության աճ կամ հիվանդության կլինիկական դրսևորումների փոփոխություն։

535