Կյանքից հեռացել է ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը՝ Ալեքսանդր Գրադսկին
72 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Արտիստը մահացել է գիշերը ժամը 2-ին հիվանդանոցում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի կասկածանքով։ Նշվում էր, որ երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին՝ կորոնավիրուսից հետո։
Ալեքսանդր Գրադսկին խորհրդային եւ ռուս երգիչ էր, երգերի հեղինակ, բանաստեղծ, կոմպոզիտոր եւ նվագում էր երաժշտական բազմաթիվ գործիքների վրա։ Նրան անվանում էին ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը։ Նա նաեւ մի քանի տարի մասնակցել է որպես մարզիչ «Ձայնը» երաժշտական շոուին։ Նոյեմբերի 3-ին Գրադսկին դարձել էր 72 տարեկան։
28 Նոյեմբեր, 2021 14:41
3617
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
21 Սեպտեմբեր, 2026 15:21
Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
08 Սեպտեմբեր, 2026 23:07
Ստուբը առաջարկել է ընդլայնել ԵՄ-ն մինչև 40 երկիր
04 Հունիս, 2026 12:10
Մահից մեկ ամիս առաջ Գրադսկին ամուսնացել է
30 Նոյեմբեր, 2021 01:43