Իրանի նախագահն ասել է` որ երկրների հետ համագործակցությունն է իրենց համար առաջնային

Իրանը առաջնահերթ է համարում Ասիայի երկրների հետ տնտեսական համագործակցությունը, հատկապես Կովկասում, Հարավային, Արևմտյան և Կենտրոնական Ասիայում իր հարևանների հետ:
Mehr-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին՝ Աշխաբադում ելույթ ունենալով տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովում։
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետևանքներին՝ Իրանի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է պետությունների հավաքական միջամտությունը տարածաշրջանում COVID-19 համավարակի ապակառուցողական հետևանքները վերացնելու և հարաբերությունների ու փոխգործակցության զարգացմանը նպաստելու համար:
28 Նոյեմբեր, 2021 22:14
1349