Մեկնարկում է Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունը
Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում կանցկացվի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Նոր մրցաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 29-ին, որին կմասնակցեն 5 թիմեր Երևանից և Գյումրիից:
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):
Հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում (Արցախի 4):
VBET Հայաստանի կանանց առաջնության առաջին խաղում «Հատիս»-ը կմրցի «Երևան Բասկետ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։
29 Նոյեմբեր, 2021 03:59
756
Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը
01 Հուլիս, 2026 12:14
Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային
28 Հունիս, 2026 11:48
Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է
25 Հունիս, 2026 23:45