LVMH-ն հայտնել է ամերիկացի դիզայներ Վիրջիլ Աբլոյի մահվան մասին։ Off-White բրենդի հիմնադիրը եւ Louis Vuitton նորաձևության տան տղամարդկանց հավաքածուի գեղարվեստական ղեկավարը 41 տարեկան էր: Նա մի քանի տարի պայքարում էր ծանր օնկոլոգիական հիվանդության դեմ:

                                            

  «Վիրջիլը դռներ բացեց ուրիշների համար եւ ուղիներ ստեղծեց»,- հայտնում է դիզայների ինստագրամյան էջը: 

Նշվում է, որ դիզայներն ավելի քան երկու տարի պայքարել է քաղցկեղի հազվագյուտ ագրեսիվ ձևի՝ սրտի անգիոսարկոմայի դեմ, որը  նրան ախտորոշել են 2019 թվականին: Չնայած դրան՝ նա շարունակում էր զբաղեցնել ղեկավար պաշտոններ նորաձևության, արվեստի և մշակույթի ոլորտներում։

 

Լյուսիյա Պետրոսյան 

1645