Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը վկայում Է, թե որքան վտանգավոր Է համավարակը, եւ այժմ որքան բարդ իրավիճակում Է գտնվում մարդկությունը: Այդ մասին  հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբեյսուսը՝ նոր համավարակներին նախապատրաստման թեմայով Առողջապահության համաշխարհային վեհաժողովի՝ նոյեմբերի 29-ին Ժնեւում բացված հատուկ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ:

«Կորոնավիրուսի՝ մուտացիայի մեծ ունակություն ունեցող «օմիկրոն» տարբերակի հայտնվելը վկայում Է, թե որքան սպառնալից եւ բարդ իրադրության մեջ ենք մենք գտնվում»,- նշել Է նա: Նրա խոսքով՝ այդ շտամի հայտնվելն ընդգծում Է երկրների կողմից «համավարակների շուրջը նոր համաձայնագրի» կնքման անհրաժեշտությունը: ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել Է, որ «հարկավոր Է շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային այդ տարբերակի հայտնաբերման,  սեքվենացման եւ դրա մասին տեղեկացման համար, այլ ոչ թե պատժել նրան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

1775