Չինաստանի ծանրամարտի հավաքականը համաճարակի պատճառով չի մասնակցի Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Inside the Games պորտալը՝ հղում անելով Չինաստանի ծանրամարտի ասոցիացիային (CWA):

Այս որոշումը կայացվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած դժվարությունների պատճառով։ Չինացի ծանրորդները, ինչպես նաև օժանդակ անձնակազմը և CWA-ի պաշտոնյաները, արդեն ստիպված են եղել դիմանալ երկու երկար կարանտինի՝ մայիսին Ասիայի առաջնությունից և օգոստոսին Տոկիոյի օլիմպիական խաղերից վերադառնալուց հետո:

Ասիայի առաջնությունից հետո, որը նույնպես անցկացվել է Տաշքենդում, 57 հոգանոց թիմը չորս շաբաթով գնացել է կարանտինի, իսկ հետօլիմպիական կարանտինային շրջանը եղել է 3 շաբաթ։

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը Տաշքենդում։

Չինաստանի հավաքականը պետք է ներկայացնեին ութ մարզիկներ, այդ թվում՝ 81 կգ քաշային կարգում պոկում վարժությունում աշխարհի ռեկորդակիր Լի Դինգը։

Հիշեցնենք նաև, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում չինացի ծանրորդները նվաճել են յոթ ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ զբաղեցնելով առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։ 

218