
Անգլիայի կանանց ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2023 թվականի առաջնության ընտրական խաղում հաղթել է Լատվիային։
Դոնկաստերում կայացած D խմբի հանդիպումն ավարտվել է 20:0 հաշվով։ Խմբի առաջին խաղում հոկտեմբերի 26-ին բրիտանացիները նույնպես հաղթել են լատվիացիներին՝ 10:0։ Անգլիայի հավաքականը վեց տուրից հետո վաստակել է 18 միավոր՝ խփելով 53 գնդակ։
ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի ղեկավար Նադին Քեսլերը երկուշաբթի Associated Press-ին ասել է, որ ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների որակավորման համակարգը, որպեսզի թիմերը կարողանան հավասար պայքար մղել: Նա նաև նշել է, որ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է զարգացնել կանանց ֆուտբոլը, սակայն նման հանդիպումների արդյունքները, երբ թիմը հաղթում է մյուսին 8:0 հաշվով, օգուտ չի տալիս ֆուտբոլին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնությունը կանցկացվի Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։