

Ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանի հետ Araratnews.am-ի տաղավարում քննարկել ենք նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Փորձել ենք հասկանալ` ինչ ճանապարհով է գնալու Ադրբեջանը հատկապես դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում, ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, սադրանքի դիմի:
Խոսել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացման, Իրանի և Թուրքիայի մերձեցման և առաջիկա` Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման մասին:
Արմինե Մարգարյանը, պատասխանեով հարցին, թե ինչ կնշանակի, եթե դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում ադրբեջանական կողմը սադրանքի դիմի, նշեց, որ դա ուղիղ հարված կլինի Ռուսաստանին:
Մանրամասները` տեսանյութում:
Հայկ Մագոյան