«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ»,- տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:

Ըստ տարածված հաղորդագրության՝ այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ՝ 1956 թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

757