ԱԱԾ-ն արձագանքել է «Apple»-ի ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելու մասին տեղեկություններին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներից իրենց հեռախոսների նկատմամբ հաքերային հարձակում իրականացնելու վերաբերյալ դիմումներ կամ ահազանգեր չեն ստացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
««Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսներ «Pegasus» տեսակի ծրագրի միջոցով հնարավոր ներթափանցման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ առկա չեն: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ»,-ասված է ԱԱԾ-ի տրամադրած պատասխանում:
04 Դեկտեմբեր, 2021 21:01
974
Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ
21 Օգոստոս, 2026 14:19
ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի
19 Օգոստոս, 2026 12:26
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Լիտվա․ համագործակցության հարցեր են քննարկվել
07 Օգոստոս, 2026 16:20