ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև երկուշաբթի տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին

Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին: ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը: Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։
04 Դեկտեմբեր, 2021 23:34
1110
ՄՔԴ իրավասության և գործունեության զարգացման ցանկացած գործընթաց պետք է առաջնորդվի Հռոմի կանոնադրության հիմնարար սկզբունքներով. ՀՀ ԱԳ փոխնախարար
08 Հուլիս, 2025 15:23
Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր
28 Հունվար, 2025 20:51
Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը
21 Հոկտեմբեր, 2024 16:31