
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ եւ Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքում նույնպես ընտրություններ են տեղի ունենում: Այս համայնքը ձևավորվում է 2021թ․ ընթացքում ՝ համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում։ Այստեղ խոշորացումը մեկնարկել էր դեռեւս 2017 թվականին, երբ Եղվարդ քաղաքային համայնքին միավորվել էին Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան եւ Սարալանջ գյուղերը՝ կազմելով Եղվարդ խոշորացված համայնքը՝ համանուն կենտրոնով։ 2021թ․ Եղվարդ խոշորացված համայնքին միավորվելու են նաեւ Կոտայքի մարզի խոշոր գյուղական համայնքներից Պռոշյանն ու Քասախը։ Արդյունքում ձեւավորվելու է Նաիրի համայնքը՝ Եղվարդ կենտրոնով։
Կոտայքի մարզի, Քասախ բնակավայրի 27/17 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ 9:45-ի դրությամբ ընտրատեղամասի 1777 ընտրողից ընտրությանը մասնակցել է 63 ընտրող: