

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատասխանեց ընդդիմության կողմից հնչեցվող բողոքներին, որ ընդդիմադիր պատգամավորները զրկված են տեղեկատվություն ստանալուց, եւ, որ իշխանությունը խուսափում է փակ կամ բաց ֆորմատներով նիստերին մասնակցելուց։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ քառօրյայի ժամանակ ձեր իսկ կողմից բերված՝ ռազմագերիներին եւ պահվող անձանց հատուկ նիստին, որին մենք պիտի մասնակցեինք, դուք ինքներդ բոյկոտեցիք եւ դուք՝ ձեր իսկ նախաձեռնած՝ ռազմագերիների թեմայով նիստին չմասնակցեցիք»,- ասաց Կոնջորյանը։
Խմբակցության ղեկավարը խնդրեց, որպեսզի ամեն անգամ նշելիս, թե իբր իշխանությունը խուսափում է նիստեր գումարելուց, ընդդիմությունը հիշի, որ բոյկոտել է իր կազմակերպած նիստը։