
Ռուսաստանը եւ Հնդկաստանը փոխադարձ հաշվարկներում հրաժարվել են դոլարից, բոլոր վճարումները կատարվում են ռուբլով եւ ռուփիով, երեքշաբթի Հնդկաստանում լրագրողներին ասաց «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը, հայտնում է ՌԻԱ-ն։
«Ավանդույթի համաձայն՝ մենք բոլոր գործարքները դոլարով անվանում ենք հաշվարկի համար հարմար: Իրական աշխատանքում «Ռոսօբորոնէքսպորտը» գրեթե 100%-ով հեռացել է ամերիկյան արժույթով հաշվարկներից: Ինչ վերաբերում է Հնդկաստանին, բոլոր փոխադարձ հաշվարկներն իրականացվում են ռուբլով եւ ռուփիով՝ դրանք առկա են այսօր ստորագրված պայմանագրային փաստաթղթերում։ Սա նորմալ ժամանակակից պրակտիկա է, համաշխարհային շուկայի թրենդներից մեկը»,- ասաց Միխեեւը։
Նրա խոսքով, նման մոտեցմամբ նրանք գործընկերների հանդեպ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելիս վճարումների ուշացման վտանգի առջեւ չեն կանգնի։
Մարիամ Գեւորգյան