«Այստեղ այնպիսի մտքեր են հնչում, որոնց չանդրադառնալ չի կարելի»,- այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Զրպարտության մասին խոսում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ում մյուս գործընկերը այս ամբիոնին մոտեցել է և ասել է` իշխանության հետ առնչվող ոչ մի մարդ 44-օրյա պատերազմին չի մասնակցել: Զրպարտության մասին նրանց պատկերացումները երևի այսքանով են սահմանափակվում: Աստեղ ասում էր ձեզ դատի ենք տալու զրպարտության համար, ծանր վիրավորանքի համար պատասխան եք տալու, էն մարդը, ում ֆրակցիայի ներկայացուցիչները բերել են, ուզում են չեղարկել վիրավորանքի մասին օրենքը: Սա ոնց մենք որակենք, այս երկակի ստանդարտը, եռակի, քառակի; Ես չգիտեմ, ոնց կարել է սա որակել»,- ասաց Հակոբյանը: 

Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետի հրավերի մասին հնչած հայտարարություններին. «Ես այնտեղ նստած ֆիքսել եմ այդ ամբողջ հարցուպատասխանը: Վարչապետը երբ այդ միտքը հնչեցրեց, առնվազն մի քանի գործընկերներ համաձայնվեցին այդ մտքի հետ և նույնիսկ ֆրակցիայի ղեկավարության մակարդակով ասեցին` քննարկենք: Դրանից մի քանի ժամ հետո մենք տեսանք, թե ինչ էր կատարվում: Այնտեղ երևի իրենց ղեկավարի մակարդակով վետո էր դրվել այդ քննարկմանը մասնակցելու, որովհետև այդտեղ մի քիչ կառուցողական բան կարող էր լինել և այլն»:

Պատգամավորն անդրադարձավ նաև հնչած այն մտքին, թե Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս ֆանտազիաները կառավարեք. «Ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս ֆանտազիաները անհնար է կառավարել, որովհետև ում մտքով կանցներ, որ կեղծ տեղեկանքով նախագահ դառած մարդը մի քանի միլիարդ փող է տանելու, թալանելու է սեփական ժողովրդին»:

3997