Ազգային ժողովն ընդունեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թ. մայիսին Մոսկվայում:

Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության կողմից որոշված ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակումը հնարավոր կլինի կազմակերպել առավել օպերատիվ և արդյունավետ:

Նշվում է, որ համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ծառայողական նպատակներով և առանց գրավոր համաձայնության չի փոխանցվի որևէ երրորդ կողմի: «Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանակում եւս չի իրականացվելու»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: 

157