ԵՄ խորհուրդը հինգշաբթի հավանություն է տվել ապաստանի հարցերով եվրոպական գործակալության ստեղծման մասին որոշմանը, ասվում է խորհրդի հայտարարության մեջ։
Նշվում է, որ նոր գործակալությունը կստեղծվի գործող Եվրոպական ապաստանի գրասենյակի հիման վրա, որի նպատակն է բարելավել ապաստանի համաեվրոպական համակարգը և ամրապնդել փոխգործակցությունը ինչպես միության անդամ, այնպես էլ երրորդ երկրների հետ։
Գործակալությունը ստեղծվում է ԵՄ միգրացիայի վերաբերյալ նոր եվրոպական պակտի համաձայնագրի շրջանակներում։

2020 թվականի վերջին ԵՄ-ն սկսեց քննարկել միգրացիայի մասին նոր պայմանագիրը։ Փաստաթուղթը, որը դեռ պետք է համաձայնեցվի ԵՄ երկրների կողմից, առաջարկում է ուժեղացնել միգրացիոն հսկողությունը Եվրամիության արտաքին սահմաններում, արագացնել ապաստանի հարցումների քննարկումը։ Նախագիծը նախատեսում է նաև ԵՄ անդամ 27 երկրների համատեղ պատասխանատվությունը միգրանտների ընդունման և վերադարձի համար, ինչը պետք է նվազեցնի ճնշումը այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան և Մալթան, որոնք բախվում են միգրանտների ամենամեծ հոսքին։

706