
2022 թվականի սկսվելուն մնացել է գրեթե երկու շաբաթ: Դիզայներներն արդեն խոսում են ապագա թրենդների ու հիթերի մասին: Միլանում ու Փարիզում կայացած Fashion Week-երն ուսումնասիրելով ենթադրում ենք, որ առջեւում մեզ շատ հետաքրքիր նորություններ են սպասվում:
Araratnews.am-ը կպատմի, թե ինչը կլինի նորաձեւ հաջորդ տարի:
Վառ բաճկոններ
Տարիներ շարունակ համարվում էր, որ զգեստապահարանում տեղ կա միայն դասական պաստելային երանգներով վերարկուի համար, սակայն 2021 աշուն-ձմեռ սեզոնին դիզայներները իսկապես ընդվզել են այդ կանոնի դեմ։
Prada, Sacai, Nina Ricci-ն եւ շատ այլ բրենդներ իրենց հավաքածուներում ցույց են տվել ոչ միայն վառ, այլեւ նույնիսկ տարբեր ոճերի նեոնային մոդելներ, որոնք ոչ միայն տաքացնում են ցուրտ եղանակին, այլեւ բարձրացնում են տրամադրությունը:
Մինի կիսաշրջազգեստներ
Նորաձեւության ամսվա ընթացքում մենք նկատեցինք, որ օրեցօր դիզայներների ներկայացրած կիսաշրջազգեստներն ավելի ու ավելի կարճ են դառնում: Մինի կիսաշրջազգեստներն այս սեզոնին շատ մոդայիկ են:
«Մերկ» տրիկոտաժ
Դիզայներներն այս սեզոնին առաջարկում են կրել կարդիգաններ, տոպեր և զգեստներ ամենաբարակ կիսաթափանցիկ տրիկոտաժից:
։
Բրա՝ շապիկի փոխարեն
Այս սեզոնին անթափանց բրան կարող եք կրել տոպերի եւ շապիկների փոխարեն: Այն կարող եք համադրել բաճկոնների, ջեմպերների, ժակետների հետ:
Արվեստ
Ըստ ակադեմիական նորաձեւության կանոնների, յուրաքանչյուր դիզայներ պետք է կարողանա նկարել. Այսօր բրենդների շատ ստեղծագործական տնօրեններ (այդ թվում՝ Քրիստոֆեր Քեյնը եւ Դրիս Վան Նոտենը) իրենց այս հմտությունները ցույց են տալիս High fashion-ում:
Oversize մուշտակներ
Վերջին ամիսներին միանգամից մի քանի խոշոր նորաձեւության տներ, այդ թվում՝ Alexander McQueen-ը եւ Balenciaga-ն, ամբողջությամբ հրաժարվել են օգտագործել բնական մորթի, եւ աշխատում են էկո մորթիներով: Ըստ դիզայներների՝ այս ձմեռ Oversize Էկո մուշտակները նորաձեւ կլինեն: Նշենք, որ դրանք մի քանի անգամ էժան են, քան բնական մուշտակները:
Լյուսիյա Պետրոսյան