Google-ը նախազգուշացրել է, որ կհեռացնի այն աշխատակիցներին, որոնք հրաժարվում են կատարել COVID-19-ի դեմ պատվաստման պարտադիր պահանջը։ Այս մասին գրում են ամերիկյան տարբեր լրատվամիջոցներ։
Ամերիկյան ՏՏ հսկան նախկինում պահանջել էր, որ իր բոլոր աշխատակիցները մինչև դեկտեմբերի 3-ը տրամադրեն COVID-19-ի դեմ պատվաստումը հաստատող վկայական կամ փաստաթուղթ, որը հաստատում է բժշկական կամ կրոնական պատճառներով պատվաստվելու անհնարինությունը։
Ընկերության նորացված կանոնների համաձայն, եթե անհրաժեշտ փաստաթղթերը չտրամադրվեն, ապա 2022 թվականի հունվարի 18-ից աշխատակիցները մեկ ամսով կուղարկվեն «վարչական վճարովի արձակուրդի»։ 30 օր հետո չպատվաստված աշխատողները 6 ամսով կտեղափոխվեն չվճարվող արձակուրդի, իսկ նշված ժամկետից հետո կազատվեն աշխատանքից։

880