«Մենք շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով և թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել»,- այս  մասին այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Գիտեք, որ որոշակի ապրանքատեսակների վերաբերյալ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսատուրքային, մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, և դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը որոշակիորեն զուսպ գնաճ ունենան»,- ասաց Քերոբյանը:  

ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ աշխատանքները շարունակվում են թե՛ նախարարության ներսում, թե Կենտրոնական բանկի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որ փորձեն զսպել գնաճը՝ օգտագործելով այն գործիքները, որոնք առկա են:

«Դա կարող է լինել բեռնափոխադրումների սուբսիդավորում, որոշակի ավելի ուշադրություն տարբեր տեսակի ապրանքների մանրածախ գնագոյացման նկատմամբ»,- հավելեց նախարարը:

6497