Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը
Հակաճգնաժամային 23-րդ ծրագրին, որն իրենից ներկայացնում է ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին, 800-ից ավելի տնտեսվարող է դիմել: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Այս ծրագրով Կառավարությունը զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին անվերադարձ որպես դրամաշնորհ աջակցություն է ցույց տալիս աշխատավարձային ֆոնդի 25 կամ 30 տոկոսի չափով`կախված աշխատատեղերի քանակից:
Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչեւ 2020 թվականի մարտ ամիս, պետք է ունենա առնվազն 3 աշխատակից եւ եկամուտների մինչեւ 70 տոկոսն էլ պետք է ստանա տուժած ոլորտներից`հյուրատնային բիզնես եւ տուրոլորտ:
Ծրագիրը գործում է ինքնաշխատ, դիմումի կարիք չկա, չափորոշիչներին բավարարում է մոտ 1250 կազմակերպություն, որոնց ծանուցումներ է ուղարկվել:
20 Սեպտեմբեր, 2020 20:30
348
Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
04 Հուլիս, 2026 23:02
ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ «Տերմինալ 5»-ի մեծադիր էկրաններին ծածանվում է ԱՄՆ դրոշը՝ անկախության խորհրդանիշով
04 Հուլիս, 2026 22:16
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
04 Հուլիս, 2026 21:47