Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝խոցելով նշանակետը 2574 մետրից (տեսանյութ)

Banak.info-ին են տրամադրել տեսանյութ, որտեղ դիպուկահարը ցուցադրում է սեփական ռեկորդը։
Ավելի քան 6 ամիս մարզումներից հետո տեսանյութում երեւում է՝ ինչպես է 2574 մետր հեռավորությունից խոցվում նշանակետը (թիրախի տրամագիծը կազմում է 75.4 սմ): Թիրախի բարձրությունը 1215 մետր է, կրակային դիրքինը՝ 1197 մետր, իսկ գնդակի թռիչքի բարձրությունը 104.75 մետր։ Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում։
20 Սեպտեմբեր, 2020 20:36
571