Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

CNN-ը հրապարակել է ձայնագրություն, որում ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը, իբր, 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ խոստացել է ռմբակոծել Մոսկվան, եթե Կիևի դեմ ռազմական գործողություններ սկսվեն։

«Ես Պուտինին ասացի. «Եթե դուք մտնեք Ուկրաինա, ես կռմբակոծեմ Մոսկվան։ Ասում եմ ձեզ, ես այլընտրանք չեմ ունենա», - ձայնագրության մեջ ասել է Թրամփը։

Սպիտակ տան ներկայիս ղեկավարի խոսքով՝ Պուտինը նրան հավատացել է միայն տասը տոկոսով։

Նա հավելել է, որ նաև սպառնացել է ռմբակոծել Չինաստանը, եթե վերջինս հարձակվի Թայվանի վրա։
«Ես ասացի. «Ես այլընտրանք չունեմ, ես ձեզ ռմբակոծելու եմ։ Մենք Պեկինին ռմբակոծելու ենք»», - ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Սի Ծինփինիը կարծում էր, որ Թրամփը խելագարվել  է։

96