Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ. Ակումբային ԱԱ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին խաղում Նյու Ջերսիի Իսթ Ռադերֆորդ քաղաքի «ՄետԼայֆ» մարզադաշտում Լոնդոնի «Չելսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց բրազիլական «Ֆլումինենսեի» դարպասը (2:0)՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
«Ազնվականների» կազմում իր նորամուտի խաղում հաղթական դուբլ գրանցեց Ժոաու Պեդրուն՝ երկու անգամ գրավելով իր նախկին ակումբի դարպասը։
Այսպիսով, լոնդոնյան գրանդը դուրս եկավ Ակումբային ԱԱ-ի եզրափակիչ, որտեղ կհանդիպի ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի հետ։
09 Հուլիս, 2025 10:16
182