Թեեւ բոլորը վաղուց գիտեն Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի սիրավեպի մասին, սակայն զույգից պաշտոնական հաստատում դեռ չենք լսել։ Հասարակության մեջ նրանք ոչ մի հուշում չէին տալիս եւ ընդհանրապես ռոմանտիկ կերպով չէին խոսում միմյանց մասին։ Բայց, ըստ երեւույթին, այդ պահը եկել է։ Քիմ Քարդաշյանը նախօրեին հյուրընկալվել էր լրագրող «Բարի Վայսի փոդքաստում»։ 

Նա Քիմ Քարդաշյանին հարցրեց, թե ով է իր սիրելի «Saturday Night Live» անդամը (Փիթ Դեւիդսոնը այս շոուում է 2014 թվականից): Աստղը շատ շփոթվեց եւ ակնարկեց, որ բոլորս «գիտենք, թե ով է նրա սիրելին», նկատի ունենալով, իհարկե, Փիթ Դեւիդսոնին։

Դրանից հետո ամենահայտնի տաբլոիդները փայլում են «Քիմ Քարդաշյանն անձամբ հաստատել է սիրավեպը Փիթ Դեւիդսոնի հետ» վերնագրերով։ Արդյոք դա ճիշտ է, թե ոչ, պարզ չէ: Թեեւ արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցների ինսայդերները վաղուց են բացահայտում նրանց սիրավեպի մասին տեղեկությունը, սակայն բոլորը կցանկանային հաստատում ստանալ հենց զույգից։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի հարաբերությունների մասին սկսել էին խոսել դեռ հոկտեմբերին։ Ամեն ինչում մեղավոր է «Saturday Night Live»-ում նրանց համատեղ հայտնվելը, որտեղ նրանք համբուրվեցին։

Արմինե Մազմանյան

6724