
Հասարակության շրջանում հաճախ կարող ես լսել «Ինչպես կարող է ժուռնալիստը կառավարել երկիրը» արտահայտությունը: Ըստ երեւույթին, նրանք լավ ծանոթ չեն համաշխարհային պատմությանը, որի փառահեղ էջերին քիչ չեն արհեստավարժ քաղաքական գործիչների անունները, որոնք իրենց կարիերան լրագրությունից են սկսել:
AraratNews.am-ը ներկայացնում է համաշխարհային քաղաքական գործիչների շարքը, ովքեր իրենց կարիերան լրագրությունից են սկսկել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սըր Ուինսթոն Չերչիլն իր ժամանակների ամենալավ վարձատրվող լրագրողն է եղել: 1895-1900 թթ. ընկած ժամանակահատվածում Չերչիլը ռազմական լրագրող էր. նա աշխատանքի բերումով լինում էր մոլորակի ամենավտանգավոր վայրերում, ինչը նրան ոչ միայն հայտնի է դարձնում, այլև օգնում է որպես լրագրող գումար վաստակել: Չերչիլը 1899-ից պայմանագիր է կնքում «The Morning Post»-ի հետ, որը նրան ամսական 250 ֆունտ է վճարում, ինչը համարժեք է այսօրվա 30000 ֆունտին:
ԱՄՆ-ի 23-րդ նախագահ Բենջամին Հարրիսոնը դատարանի թղթակից է եղել:
ԱՄՆ-ի 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը, նախքան քաղաքական կարիրայի մեկնարկը, եղել է լրագրող ու հրապարակախոս:
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին տևական ժամանակ որպես լրագրող է աշխատել:
Քենեդին կրթություն է ստացել Սուրբ Բեդեի քոլեջում և Քրայսթչրչի Քենթերբուրի համալսարանում: Նա նաև աշխատել է որպես լրագրող մի քանի թերթերի համար, ներառյալ Քրայսթչրչի Սթար-Սանում և Մելբոուրնի վրա հիմնված «The Herald»-ում, նախքան Նոր Զելանդիա վերադառնալը, որտեղ դառնալու էր Դունեդինում գտնվող «The Tablet»-ի խմբագիրը: Որպես լրագրող՝ իր աշխատանքի ընթացքում նա շահեց մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Կովանի հիշատակի մրցանակը լավ լրագրության համար 1947 թվականին, և Քեմսլի կայսրության կրթաթոշակը՝ լրագրության համար, 1950 թվականին: 1974 թվականի Ամանորի պատվոգրերում Քենեդին նշանակվեց Բրիտանական կայսրության աստիճանի սպա՝ լրագրությանը մատուցած ծառայությունների համար: 1981 թվականին նա հրատարակեց մի գիրք՝ վերնագրված «Ուղիղ ուսից»՝ Նոր Զելանդիայի հասարակության, հեռարձակման և քաղաքականության զարգացումների մասին: Քենեդին հայտնի էր իր սոցիալ-պահպանողական դիրքորոշմամբ այնպիսի հարցերում, ինչպիսիք են համասեռամոլությունն ու աբորտը:
1995 թվականին հիմնադրել է «Ջորջ» հասարակական, քաղաքական ամսագիրը (անգլ. George), Ջոն Քենեդի կրտսերի մահից հետո ամսագիրը գնվել է մեդիաընկերություններից մեկի կողմից և թողարկվել մինչև 2001 թվականի սկիզբը, որից հետո փակվել է գովազդային միջոցների պակասի պատճառով։
Նացիոնալ Ֆաշիստական կուսակցության ղեկավար, իտալացի քաղաքական գործիչ Բենիտո Մուսոլինին խմբագրել է Սոցիալիստական կուսակցության երկու թերթերը:
Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնը համալսարանական կրթությունը ավարտելուց հետո զբաղվել է լրագրությամբ։ 1987 թվականից սկսել է աշխատել «Daily Telegraph»-ում։ 1989- 1994 թվականներին եղել է «Daily Telegraph»-ի հատուկ թղթակիցը Բրյուսելում։ 1998 թվականից համագործակցել է «BBC»-ի հետ։ 2000 թվականից «Spectator» ամսագրի խմբագիրն էր։
Ջոնսոնի հորական նախապապը հայտնի թուրք լրագրող Ալի Քեմալն է, որը կարճ ժամանակահատվածով եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Նրա պապը տվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ձերբակալման հրաման։ Արդյունքում, Աթաթուրքի իշխանության գալուց հետո, նա պաշտոնազրկվել է։
Դրանից հետո Ջոնսոնի պապը փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունել է Ուիլֆրեդ Ջոնսոն անունը (Wilfred Johnson)։
Շոտլանդիայում բրիտանական Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռութ Դեւիդսոնը յոթ տարի շարունակ, նախքան քաղաքական կարիերայի մեկնարկը, զբաղվել է լրագրությամբ, հաղորդավարությամբ և պրոդյուսերությամբ՝ «Glenrothes Gazette»-ում «Kingdom FM»-ում, «Real Radio»-ում և «BBC Scotland»-ում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվում է «Ավանգարդ» թերթի առաջին էջում: Հետագայում թղթակցում է «Հայաստան», «Դպրություն» թերթերին։ 1994-1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվում է նաև մի քանի այլ անուններով՝ «Լրագիր օր», «Մոլորակ»: Այստեղ առաջին անգամ փորձում է խմբագրի դերակատարումը. թողարկում է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-99 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում:
Օլյա Շահինյան