«Հայաստանը խաղաղ գործընթացի վերաբերյալ շատ հետևողական է եղել իր մոտեցումներում: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով4 և դա ասում ենք բացարձակ ինքնավստահության հիման վրա, քանի որ Հայաստանն ու Արցախը ամբողջովին ի զորու են պաշտպանելու իրենց շահերն ու սահմանները, և այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը»: Ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը`  ի պատասխան այն դիտարկմանը, թե  ԵԱՀԿ Մինսկի խումբը  կոչ արեց երկու երկրների` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին վերադառնալ առանց նախապայմանների բանակցության:

 

Մնացականյանը իր խոսքում ընդգծել է, որ այդ տրամաբանության մեջ է, որ մենք պատրաստ ենք եղել և պատրաստ ենք խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որը կատարել ենք այս ընթացքում:

 

Հիշեցնենք` այսօր երկրի ղեկավար կազմը` վարչապետի գլխավորությամբ, այցել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արդարացված է 71 զինծառայողների պարգևատրումը:

 

 

125