«Թուրքիայում քաղաքական ճգնաժամը սկսել է ցույց տալ իր ազդեցությունը»,- այս մասին գրում է «The Guardian» թերթը։ 

Ըստ  բրիտանական հեղինակավոր թերթի՝ թուրքական լիրայի արժեզրկման և մեծացող գնաճի հետ մեկտեղ այդ երկրի քաղաքացիները պայքարում են գոյատևելու համար։

The Guardian-ի թղթակիցը Ստամբուլի փողոցներում զրուցել է պատահական անցորդների հետ. 
«Աշխատանք կա, սակայն գումար չկա»,- նշել է քաղաքացի Գյունայ Աքիլը՝ ասելով, որ բնակարանի վարձը մուծել չկարողանալու պատճառով տեղափոխվել են ծնողների մոտ ապրելու։

Քաղաքացիներից մեկը նշել է, որ երկրում ամեն ինչ թանկ է, և իրենք դժվարությամբ են գոյատևում…

«Տնտեսական առաջընթացի մասին կառավարության խոստումները գնալով դառնում են անընդունելի թուրք ընտրողների շրջանում, և դա կարծես թե իր ազդեցությունն է ունենալու 2023 թվականին նախատեսված ընտրությունների արդյունքների վրա»,- եզրակացվում է հոդվածում։

Աղբյուր` cumhuriyet.com 

Լյուսիյա Պետրոսյան 

2987