«Մինչ Ուկրաինայում պետական հեղաշրջումը Ռուսաստանի մտքով չէր անցնում, որ Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանին»,- այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Արյունահեղ պետական հեղաշրջում տեղի ունեցավ։ Պարզ է, որ քաղաքացիների օրինական վրդովմունք կար։ Իսկ Յանուկովիչն էլ ամեն ինչին համաձայնեց, արևմտյան երկրները երաշխիքներ տվեցին, բոլորը համաձայնեցին։ Մի քանի օր անց՝ պետական հեղաշրջում։ Ինչի՞ համար։ Պատասխան չկա։ Ընդդիմության հաղթանակն անխուսափելի էր։ Ինչի՞ համար են դա արել։ Դրանից հետո Ղրիմն առաջացավ. Ռուսաստանը չէր կարող այլ կերպ վարվել՝ առանց կամք դրսևորելու նայել Ուկրաինայում և, մասնավորապես, Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններին»,- հայտարարեց նախագահ Պուտինը։

Ըստ Պուտինի, Ռուսաստանն այս պայմաններում չէր կարող այլ կերպ վարվել, քան Ղրիմի բնակչությանը «իր պաշտպանության տակ» վերցնելն է, քանի որ ուկրաինական իշխանությունը երկու անգամ փորձել է ուժով լուծել հարցը: Արդյունքում եղան կորուստներ և Մինսկի համաձայնագրերը։

ՌԴ նախագահը  չի բացառում, որ Կիևը նոր ռազմական գործողություն է նախապատրաստում Դոնբասի դեմ, և կարծիք է հայտնել, որ դրան պետք է պատրաստվել։

 

1965