
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիջյանը հայտարարել է, որ Չինաստանն աջակցում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին՝ համաշխարհային ասպարեզում գերիշխելու Արևմուտքի փորձերի անընդունելիության հետ կապված։
Լիջյանը նշել է, որ Չինաստանը մտադիր է Ռուսաստանի հետ միասին խթանել համագործակցությունը բոլոր երկրների միջև և նոր խթաններ ստեղծել համընդհանուր խաղաղ զարգացման համար։ Բացի այդ, Պեկինը մտադիր է ամրապնդել կապերը Մոսկվայի հետ և «աշխատել ՄԱԿ-ի տարածքում»՝ ապահովելու համաշխարհային կարգը, բայց ոչ «ինչ-որ մեկին հաղթելու» ձգտումով։
Դիվանագետի խոսքով՝ չին-ռուսական հարաբերությունները նոր դարաշրջանում «ժայռի պես ամուր են»։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը YouTube-ի «Соловьев Live» ալիքին տված հարցազրույցում նշել էր, որ Արևմուտքը չի ցանկանում ունենալ միջազգային ասպարեզում ազդեցությամբ համեմատելի մրցակիցներ։ Նախարարն ընդգծել է, որ Արևմուտքի «հիստերիայի» պատճառ են դարձել նաև Չինաստանի տնտեսական հաջողությունները, որոնք «Արևմուտքի կանոններով գերազանցել են Արևմուտքին սեփական դաշտում»։