Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը հայտարարել է, որ Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանից Եվրոպական միություն գազի մատակարարման հարցի քաղաքականացմանը:

«Բոլորը գիտեն, որ Ռուսաստանից ԵՄ «Հյուսիսային հոսք-2» գազամուղով գազի մատակարարման նախագիծը փոխշահավետ է: Դա կօգնի լուծել Եվրամիությունում էներգետիկ դժվարին իրավիճակը: Միացյալ Նահանգները ձգտում են մենաշնորհ ունենալ եվրոպական էներգետիկ շուկայում: Նրանք օգտագործում են հնարավոր բոլոր միջոցները՝ խոչընդոտելու համապատասխան նախագծերի իրականացմանը, որոնք գործում են ընդդեմ ռուս-եվրոպական համագործակցության: Վաշինգտոնի նման գործողությունները բացարձակապես անընդունելի են»,- նշել է նա:

Պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ն առաջնորդվում է բացառապես սեփական շահերով և փորձում է քաղաքականացնել համապատասխան բոլոր խնդիրները:

1162