Թուրքիայի Իզմիրի Ուրլա շրջանի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավ է խորտակվել, ինչի հետևանքով երկուսը զոհվել են, իսկ 24-ը փրկվել են։
«Իզմիրի Ուրլա շրջանի ափերի մոտ ապօրինի միգրանտներով նավ է խորտակվել: Օդից և ցամաքից առափնյա պահպանության ջոկատների որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 անօրինական միգրանտի դի, իսկ 24-ը փրկվել են, որոնք սեփական հնարավորություններով հասել են ափ»,– գրում են թուրքական պարբերականները։
Նշվում է, որ փրկարարական աշխատանքներին ներգրավվել է ինքնաթիռ, ուղղաթիռ, երկու նավ և առափնյա պահպանության սուզվող խումբ։

651