Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի Ալմաթիում գտնվող նստավայրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։

Հիշեցնենք, որ երեք օր է՝ Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։ Այսօր՝ հունվարի 5-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ հիմա Ալմաթիի կենտրոնում բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:

Լյուսիյա Պետրոսյան

43349