ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝

Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 12 նոր դեպք:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը, վարակակիրներից 11-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ։

Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ նրա մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: 

Առողջացել է 5 քաղաքացի։ Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: 

Մինչ այսօր կատարվել է 13 676 փորձանմուշի հետազոտություն:

 

57