Ընդլայնված աշխատանքային քննարկում Արմավիրի համայնքապետարանում

2022 թվականի հունվարի 8-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ քննարկում Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար կազմի, վարչական շրջանների ղեկավարների, համայնքի ղեկավարների պաշտոնակատարների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր 2021 թվականի բյուջեի կատարողականի, 2022 թվականի բյուջեի պլանավորման, 2022 թվականին սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների ինչպես նաև 2021 թվականից 2022 թվական տեղափոխված աշխատանքների վերաբերյալ։

Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը տվեց հանձնարարականներ ապօրինի շինարարությունների կանխարգելման վերաբերյալ։

Վարչական ղեկավարներն ու բնակավայրերի ներկայացուցիչները ներկայացրեցին համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։

Կարևորելով նման քննարկումները՝ Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն առաջարկեց առաջիկայում նման հանդիպում ունենալ նաև նեղ ոլորտային թեմաներով` համապատասխան մասնագետների ներգրավմամբ:  

1540