Ղազախստանում ՀԱՊԿ զորակազմի պահպանության տակ են հանձնվել մի քանի ռազմավարական օբյեկտներ

ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը Ղազախստանում պահպանում է մի շարք ռազմավարական օբյեկտներ ։ Այս մասին հայտնում են Ղազախստանի նախագահի աշխատակազմից, փոխանցում է ТАСС գործակալությունը: «Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ իրավապահ մարմինների և զինված ուժերի կողմից միջոցներ են ձեռնարկվում երկրում կարգուկանոնի և օրինականության վերականգնման ուղղությամբ, ապահովվում է արտակարգ դրության ռեժիմի պահպանումը մարզերում: Տեղադրվել են բլոկպոստեր, ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների խաղաղապահ զորակազմին պահպանությանն է հանձնվել մի շարք ռազմավարական օբյեկտներ»:
09 Հունվար, 2022 14:44
1115