Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեծ մասամբ պայմանավորված են որոշ պետական ​​մարմինների ձախողված գործունեությամբ։
«Պետք է ընդունել, որ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեծ մասամբ պայմանավորված են լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներով և որոշ պետական ​​կառույցների գործունեության անարդյունավետությամբ, ավելի ճիշտ՝ ձախողմամբ»,- ասել է Տոկաևը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

722