«Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները։ Կարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի»,–  այս մասին այսօր ՌԻԱ «Նվոստի»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով Ղազախստանում ընթացող ցույցերին:

Պեսկովը նաև նշել է, որ Ղազախստանը մինչ այս պահը ՌԴ–ից օգնություն չի խնդրել։

Հիշեցնենք, որ երեք օր է՝ Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։ Այսօր՝ հունվարի 5-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Ղազախստանը մնացել է առանց ինտերնետի եւ հեռախոսակապի:  

 

1306