Հունվարի 10-ին կայացած հանդիպմանը «Միլանը» 3։0 հաշվով հաղթել է «Վենետիկին»։ Առաջին խաղակեսի երրորդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Զլատան Իբրահիմովիչը։ Ֆուտբոլիստը 24 տարիների ընթացքում ամեն տարի խփել է գոլ։ 

Sports.ru-ն ներկայացրել է Իբրահիմովիչի 1999 թվականից մինչ օրս ամենամյա խփած գոլերի անմոռանալի պահերը։ 

1999 թվականին «Մալմյոյում» Իբրան սկսել է գոլերի շարքը։ Առաջին լուսանկարում նա 18 տարեկան է։ 

Այնուհետև «Այաքսը»՝ այնտեղ Իբրան խաղացել է չորս մրցաշրջան և երկու անգամ դարձել Նիդեռլանդների չեմպիոն։

2004 թվականին Զլատանը տեղափոխվել է Սերիա A, որտեղ հասցրել է խաղալ բոլոր բարձրակարգ ակումբներում։ Նա սկսել է «Յուվեում», որտեղ  նվաճել է երկու չեմպիոնական տիտղոս (հետագայում դրանք չեղարկվել են):

Հետո «Ինտերն» էր, որտեղ Իբրան եւս երեք անգամ դարձել է չեմպիոն։ Եվ նա այնտեղ ծանոթացել է Ժոզե Մոուրինյոյի հետ։

2010 թվականին Իբրահիմովիչը հայտնվել է «Բարսայում»։ Զլատանը բավական էր միայն մեկ մրցաշրջանի համար. հիշու՞մ եք Գվարդիոլայի հետ կոնֆլիկտի պատմությունը: Մեկ տարի Իսպանիայում մնալուց հետո նա վերադարձել է Սերիա Ա։

Միլանում անցկացրած երկու մրցաշրջաններում Իբրան խփել է 42 գոլ և կատարել 20 արդյունավետ փոխանցում։

2012 թվականի ամռանը ՊՍԺ-ն Միլանից վերցրել է Իբրահիմովիչին և Տիագո Սիլվային. երկուսի համար նրանք վճարել են 62 միլիոն եվրո (20-ը՝ Զլատանին, 42-ը՝ Տիագոյին):

Փարիզում շվեդը դարձավ լեգենդ՝ նա երեք անգամ դարձել է լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու՝ 2013, 2014 և 2016 թվականներին։

2016 թվականին Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և ամռանը կլքի ակումբը։ Ազատ Զլատանը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որտեղ շվեդը կրկին աշխատել է Ժոզե Մոուրինյոյի հետ և երեք տիտղոս նվաճել:

2017 թվականի ապրիլին Իբրան երկար ժամանակ դուրս էր մնացել խաչաձեւ վնասվածքով, սակայն մեկնարկին վերադառնալ այլեւս հնարավոր չէր։ Խոսվում էր, որ շվեդը վատացրել է հարաբերությունները Ժոզեի հետ։ 2018 թվականի մարտի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդը» և Զլատանը խզեցին պայմանագիրը, իսկ Իբրահիմովիչը մեկնեց MLS՝ խաղալու «Լոս Անջելես Գելեքսիում»:

Զլատանի ամերիկյան շրջագայությունը հաջող էր՝ 52 գոլ 56 խաղում։ 2020 թվականի հունվարին Զլատանը վերադարձել է Իտալիա՝ փրկելու «Միլանը»։

 

1089