Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի որոշումներով նշանակվեցին Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված բնակավայերի վարչական ղեկավարներ։ Այս մասին Araratnews.am-ը տեղեկանում է համայնքի պաշտոնական կայքից։
Նշենք, որ որոշումներից մեկով էլ Ուրցաձոր բնակավայրի վարչական ղեկավար է նշանակվել Նուշիկ Մարտիրոսյանը։ Ի դեպ, մինչ այդ համայնքը ղեկավարում էր Ռաֆիկ Անդրեասյանը, որը նախորդ տարվա ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրվել էր որպես «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջով պարբերաբար ատելություն ու վիրավորանք է տարածում ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես, վարչապետի հասցեին։
Հիշեցնենք նաև, որ Ռաֆիկ Անդրեասյանը 2020 թվականին վարչապետի հրաժարականի պահանջով փորձել էր փակել ճանապարհը, ինչից հետո բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից` Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ նաև մեղադրանք է առաջադրվել. նա 1996 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ուրցաձոր գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնը, Սահմանադրության «Հողային օրենսգրքի և Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: