Ականը տեղափոխվել է անվտանգ տարածք
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11։16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի «Վարդի թաղ» կոչվող թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի օպերատիվ խումբը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի ժամանումը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային ական է։ N զորամասի սակրավորական խումբն ականը տեղափոխել է անվտանգ տարածք։
23 Սեպտեմբեր, 2020 01:59
298
Հրդեհ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
01 Նոյեմբեր, 2026 22:45
Մահացել է բանաստեղծ, մանկագիր Սամվել Կոսյանը
01 Նոյեմբեր, 2026 22:22
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ
01 Նոյեմբեր, 2026 21:45