Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով:

Գնել Սանոսյանի գործուղումը նախատեսված է հունվարի 19-21-ը: Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ԱՄԷ գործուղման արդյունքների մասին վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

2021 թ. հոկտեմբերի 1-ին Էմիրություններում մեկնարկած «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին իր տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Հայաստանի օրը Դուբայի էքսպոյում նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին:

1201