ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Գեղարքունիքի մարզում այցելել է բռնի տեղահանված քաղաքացիների համար սննդի պատրաստման, ապահովման կետ։

«Դոն ֆիշ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 1-ից շուրջ 1600 բռնի տեղահանվածի ապահովում է երեքանգամյա սնունդով, որը մատակարարվում է մարզում` պետության աջակցությամբ կացարանով ապահովված քաղաքացիներին։ Ընկերությունում այս պահին աշխատում է 40 մարդ։

Նախարարին ներկայացվել է սննդի պատրաստման և մատակարարման գործընթացը։

Սանոսյանը մարզում այցելել է նաև «Արևիկ» առողջարան և հանդիպել բռնի տեղահանվածների հետ։ Այս պահին առողջարանային կենտրոնում ապաստանել է 218 հոգի։

Նախարարը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, պատասխանել հուզող հարցերին, որոնք վերաբերվել են երեխաների կրթական գործընթացի անխափան կազմակերպմանը, այլ վայրերում բնակարան գտնելու գործընթացներին, ինչպես նաև կառավարության երկարաժամկետ ծրագրերին։

495