ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարտի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իր մանդատի շրջանակներում փորձ է անելու օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը և կարգավորել հարաբերությունները, որի շրջանակներում շատ կարևոր են փոքր քայլերը՝ սկսած ենթակառուցվածքների բարելավումից։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղությունը և ներկայումս ակտիվ քննարկումներ են տարվում ճանապարհների ապաշրջափակման թեմայով։

Հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանամերձ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ հարցեր։

Նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցիչին է ներկայացրել ընթացիկ վիճակը, կատարված աշխատանքների ընթացքը։

Անդրեա Վիկտորինին վերահաստատել է, որ ուշադրության կենտրանում են պահելու Սյունիքը, սահմանամերձ համայնքները։

1339