Խոշոր ավտովթար Երևանում. 24-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Էդգար Ս.-ն Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 6/4 հասցեի դիմացի հատվածում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
19 Հունվար, 2022 15:51
468